Նորություններ

  • Հետևեք քարոզարշավի լուսաբանմանը.
  • Գրանցվեք նորություններին. 
  • Տարածեք նորությունները
  • Ձեր ներդրումն ունեցեք քաղաքացիական հասարակության կայացման գործում

"Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ-ի Տեսակետը

posted Sep 2, 2010 5:21 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Sep 2, 2010 5:35 AM ]

Հարգելի գործընկերներ, 

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Արդարադատության նախարարության կողմից պատրաստված որոշման նախագծի վերաբերյալ "Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ-ի Տեսակետը:

ՀԿ օրինագծի նոր զարգացումներ

posted Aug 25, 2010 5:43 AM by Civil Society Initiative Armenia

Արդարադատության նախարարությունը շարունակում է իր գործողություններն ուղղված քաղաքացիական հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողության հաստատման և օգոստոսի 5ին ՀՀ Կառավարություն է ներկայացրել «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» և «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ նախագծերը; այսա նախագծերով, փորձ է արվում իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվել իրականացնել ծրջանառության մեջ գտնվող “Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքի փոփոխություններով: Հասկանալով, որ հասարակական ճնշման տակ չեն կարողանում իրականացնել օրենսդրական փոփոխություն, Արդարադատության նախարարությունը ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացրել կառավարության որոծման նախագիծ, ստեղծելու նոր վարչություն Արդարադատության նախարարությւոնոըմ, որի նպատակն է`

     1) Իրավաբանական անձանց կողմից Հայաuտանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.

     2) Իրավաբանական անձանց կողմից Հայաuտանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքերի հայտնաբերումը.

     3) Իրավաբանական անձանց ֆինանսական գործունեության թափանցիկության բարձրացումը։

Կարելի է գուշակել, որ պետական և բիզնես սեկտորի նկատմամբ այս վարչությունը հսկողություն չի իրականացնելու, քանզի արդեն կան համապատասխան ստուգող մարմիններ: Մնում են ոչ առևտրային կազմակերպությունները: Իհարկե ինչպես միշտ` որևէ հանրային քննարկում չի իրականացվել այն կազմակերպությունների հետ, որտեղ շուտով այս նոր գործակալության աշխատակիցները կսկսեն ստուգումներ իրականացնել:

Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը դատապարտում է Արդարադատության Նախարարության ոչ մասնակցային, գաղտնի աշխատելաոճը և կոչ է անում ՀՀ Կառավարությանը վերանայել սույն որոշումները ու սկսել հանրային քննարկումներ նախագծերի շուրջ` շահառուների մասնակցությամբ:

ՀԿ օրինագիծ. մարզերում հանրային քննարկման հրավեր

posted Jun 17, 2010 5:28 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Jun 17, 2010 5:34 AM ]

Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի` Արդարադատության նախարարության կողմից լրամշակված օրինագծի շուրջ կազմակերպում ենք հանրային քննարկումներ նաև մարզերում: Ստորև կարող եք տեսնել հանդիպումների վայրը և ժամը:

  • Հունիսի 15, 12.00 - ք. Գյումրի, Վարպետաց փողոց, Սոցիալական կենտրոն
  • Հունիսի 25, 14.00 – ք. Գորիս, Խորենացի 41, “Գործընկերություն և ուսուցում” ՀԿ գրասենյակ
  • Հունիսի 29, 12.00 – ք. Վանաձոր, Նժդեհի 14, 412 սենյակ, ՀԿ կենտրոն
  • Հուլիսի 7, 12.00 – ք. Գավառ, Մարզպետարանի քննարկումների սրահ

гÝñ³ÛÇÝ ùÝݳñÏáõÙÝ»ñÇ ÑÇÙÝ³Ï³Ý Ýå³ï³ÏÝ ¿ ѳí³ù»É ¨ ²ñ¹³ñ³¹³ïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛ³ÝÁ Ý»ñϳ۳óÝ»É Ñ³ë³ñ³Ï³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ¹ÇñùáñáßáõÙÁ Ý»ñϳ۳óí³Í Ýáñ ï³ñµ»ñ³ÏÇ í»ñ³µ»ñÛ³É: øÝݳñÏáõÙÝ»ñÇ ß³ñùÁ Ýå³ï³Ï áõÝÇ Ý³¨ ѳë³ñ³Ï³Ï³Ý Ù³ëݳÏóáõÃÛ³Ý Ëñ³ËáõëÙ³Ý ûñÇÝ³Ï Í³é³Û»É å»ï³Ï³Ý ϳé³í³ñÙ³Ý Ù³ñÙÇÝÝ»ñÇ Ñ³Ù³ñ, ÇÝãå»ë ݳ¨ µ³ó³Ñ³Ûï»É ³ÛÝ ûñ»Ýë¹ñ³Ï³Ý ë³Ñٳݳ÷³ÏáõÙÝ»ñÁ, áñ ѳë³ñ³Ï³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÝ Ñ³Ý¹ÇåáõÙ »Ý ³éûñÛ³ ³ß˳ï³ÝքáõÙ:

Շատ կարևորում ենք բոլորիդ մասնակցությունը:

ՀԿ օրինագիծ. հանրային քննարկման հրավեր

posted Jun 9, 2010 5:53 AM by Civil Society Initiative Armenia

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի` Արդարադատության նախարարության կողմից լրամշակված օրինագծի հանրային քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 12 :00-ին Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում` նախագծի փաթեթի վերաբերյալ միասնական դիրքորոշման և առաջարկությունների մշակման համար :

Հանդիպման ընթացքում կներկայացվեն վերջին փոփոխությունները և կհավաքագրվեն օրենքի բարելավմանն ուղղված Ձեր առաջարկությունները: Առաջարկությունները կարող եք ուղարկել նախորոք կամ ներկայացնել հենց հանդիպման ընթացքում: Խնդրում ենք, առաջարկությունները մշակել օրակարգում նշված ոլորտներին համապատասխան:

Հանդիպումները նախատեսում ենք անցկացնել նաև Գյումրի, Վանաձոր, Գորիս, Գավառ և Սիսիան քաղաքներում, որոնց մանրամասների մասին Ձեզ հավելյալ կտեղեկացնենք:

Կից ներկայացնում ենք հանդիպման օրակարգը և օրինագծի վերջին փոփոխված տարբերակը:

Շատ կարևորում ենք բոլորիդ մասնակցությունը,

ՀԿ Օրինագիծ. հանրային քննարկման հրավեր

posted Apr 19, 2010 5:11 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Apr 19, 2010 7:56 AM ]

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նախագծերի` Արդարադատության նախարարության կողմից լրամշակված փաթեթի հանրային քննարկմանը, որը տեղի կունենա Ապրիլի 20-ին, ժամը 14 :00-ին Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում` նախագծի փաթեթի վերաբերյալ միասնական դիրքորոշման և եզրակացության մշակման համար : Հանդիպման ժամանակ կներկայացվի օրենսդրական նախագծի փաթեթի համեմատական վերլուծությունը, որը կատարվել է արձագանքի հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի կողմից :

 Միասնական դիրքորոշում ձևավորելու և նախագիծը ներկայացնելու համար ստիպված էինք շատ արագ կազմակերպել այս հանդիպում, որի համար հայցում ենք Ձեզ ներողամտությունը :

 Շատ կարևորում ենք բոլորիդ մասնակցությունը,

Հարգանքով,

Քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ

ԱԺ քաղաքացիական հասարակություն համագործակցության հանրային ցանց

Վերանայված նախագիծ

posted Apr 19, 2010 1:28 AM by Civil Society Initiative Armenia

Հարգելի գործընկերներ, ՀՀ Արդարադատության նախարարությունն ոչ պաշտոնական շրջանառության մեջ է դրել Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերանայված տարբերակը:

Նոր տարբերակը կարող եք գտնել ստորև:

Ձեր հարմարության համար, կից ներկայացված է նաև երկու տարբերակների համեմատությունը:

Քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբը կազմակերպում է հանրային քննարկում նախագծի վերանայված տարբերակը ինչպես նաև վերանայման գործընթացը քննարկելու նպատակով:

Քննարկումը տեղի կունենա ապրիլի 20-ին ժամը 14:00 Կոնգրես հյուրանոցում:  

Մանրամասների համար զանգահարել 010 51 90 27 Դավիթ Չիտյանին

Քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ

ՀԿ օրենքի փոփոխություններ

posted Mar 23, 2010 6:31 AM by Civil Society Initiative Armenia

Նպատակը ՀԿ նոր օրինագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության պահանջներից, քանի որ լրացուցիչ պարտականություններ և պահանջներ է սահմանում հասարակական կազմակերպությունների համար Մենք, հայաստանյան հասարակական կազմակերպությոնւներս մեր մտահոգությունն ենք հայտնում ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Անընդունելի ենք համարում վերոհիշյալ օրինագծի մշակման, ներկայացման և Կառավարության նիստում հաստատման ոչ թափանցիկ ու անհասկանալի գործընթացները, ինչով, ըստ էության, արհամարhվել է ժողովրդավարության հիմնական հենասյուներից մեկը` քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Նախագծում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների զգալի մասը գնահատում ենք որպես էական սպառնալիք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում: Օրինագծը` • ստեղծում են դժվարություններ տպագիր մամուլով տեղեկատվություն հրապարակելու հետ կապված. • առաջացնում է հարկային, սոցապ և այլ հաշվետվությունների ներկայացմանն առնչվող ավելորդ վարչարարություն` կրկնելով վերահսկողական այլ պետական կառույցների գործառույթները. • վտանգում է հասարակական կազմակերպությունների ինքնակառավարման սկզբունքի իրականացումը (ՀԿ օրենք, հորդված 5) • ստեղծում է պետության կողմից ՀԿ-ների գործունեությանն ուղղակի միջամտելու հնարավորություն: Առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում հասարակական կազմակերպությոնւների իրավական կարգավիճակի կանոնակարգման ոլորում առկա միջազգային փաստաթղթերի ոգուն, մասնավորապես` Եվրոպայի նախարարների կոմիտեի անդամ երկրներին ուղղված Rec(2007)14 հանձնարարականի դրույթներին: Առավել ևս անհասկանալի է, թե ՙՀասարակական կազմակերպությոնւների մասին օրենքում փոփոխությունների մտցնելու՚ պարագայում ինչ հիմքով են մտցվել նշված դրույթները և փոխարենը անտեսվել տարբեր ՀԿ-ների կողմից արդեն տարիներ շարունակ քարոզվող այն փոփոխությունները, որոնք առավել բարենպաստ միջավայր կստեղծեին քաղաքացիական հասարակության կայացման համար: Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը` 1. Ազգային ժողովից ետ կանչել ՙՀասարակական կազմակերոպւթյունների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. 2. ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ օրենքի նախագիծը լրամշակել` ներառելով ՀԿ-ների արդյունավետ ու թափանցիկ գործունեությանն ու կայունությանն ուղղված առաջարկները. 3. Օրինագիծն ընդունել` ապահովելով հասարակայնության լայն մասնակցություն:

Նամակ արդարադատության նախարարությունից

posted Mar 11, 2010 5:08 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Mar 11, 2010 10:21 PM ]

Ստորև ներկայացվում է արդարադատության նախարարության պատասխանը հասարակական կազմակերպությունների կողմից ՀԿ օրինագիծը շրջանառությունից հանելու ստորագրահավաքին:

Նամակը կարդալու համար սեղմեք View կամ Download:

ՀԿ-ների մասին օրինագիծը քաղաքացիական հասարակության կայացման համար վտանգ է ներկայացնում

posted Mar 1, 2010 3:17 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Mar 1, 2010 3:25 AM ]

Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (CDPF) նամակով դիմել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արամ Սաֆարյանին, նրան ներկայացնելով հասարակական կազմակերպությունների պահանջը, որոնք առաջարկում են հետ կանչել «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նամակին կցված է այն հասարակական կազմակերպությունների ցուցակը, որոնք ստորագրել են այդ օրինագիծը հետ կանչելու պահանջի տակ' թվով 278 հասարակական կազմակերպություն եւ 74 ֆիզիկական անձ:

Արամ Սաֆարյանին ուղարկվել է նաեւ հարցում այն մասին, թե ո՞ր փուլում է գտնվում այդ օրինագծի քննարկումը, եւ գրավոր հիմնավորում, թե ինչու են հասարակական կազմակերպությունները դեմ հանդես գալիս այս օրինագծին:

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները հայտարարել են, որ նոր օրինագիծը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման համար վտանգ է ներկայացնում: «Չինովնիկների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելը կհանգեցնի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդմանը' փոխարինելով դրանք կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը, վերջիվերջո, կարող է հանգեցնել նեոբոլշեւիզմի վերադարձին»,- ասված է նրանց նամակում:

http://news.am/am/news/15400.html

Պահանջում են հետ կանչել օրենքի նախագիծը

posted Feb 4, 2010 5:11 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Feb 4, 2010 5:14 AM ]

«Counterpart international Armenia» հասարակական կազմակեպության կոորդինացմամբ 250 հկ-ներ ստորագրել են մի փաստաթուղթ, որով իրենց բողոքն են հայտնել «հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ այդմ նրանք Արդարադատության նախարարությունից պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել օրենքի նախագիծը։

Նախագիծը խորհրդարան էր ուղարկվել անցած տարվա հոկտեմբերի 1-ին, սակայն դրա քննարկումը հետաձգվեց 90 օրով: ՀԿ-ները պնդում են, որ օրենսդրական փոփոխությունները չեն համաձայնեցվել իրենց հետ և նախագիծն ԱԺ է ուղարկվել առանց հանրային լսումների անցկացման։

«Հատկապես վերջին 2-3 տարիների մեր հասարակական ակտիվությունից հետո փորձում են մեզ վրա հսկողություն սահմանել։ Մեզ չի հետաքրքրում՝ ինչ կընդունեն ու ինչ կմերժեն օրենքի նախագծում, մենք պնդում ենք միայն մի բան, որ հկ-ների վրա իշխանության կողմից այս լրացուցիչ ճնշումը պետք է դադարեցվի,- ասում է «Էկոլուր» հկ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը։

Հունվարի 26-ին Ռեգիոնալ կենրոնի էկոլոգիական գրասենյակում օրենքի նախագիծը քննարկող հկ-ները բողոքում էին, որ նախագիծը մշակելիս իրենց կարծիքներն ու առաջարկությունները անտեսվել են, իսկ մեկ կամ երկու անգամ կազմակերպված հանրային լսումների մասին տեղեկացրել են ոչ բոլոր կազմակերպություններին։

Ըստ օրենքի նոր նախագծի՝ հկ-ները պարտավոր են ամեն տարի ապրիլի 1-ին քսան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել իրենց կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման, ֆինանսական մուտքերի ու ելքերի մասին տեղեկատվություն, դրա մեկ օրինակն էլ հրապարակումից հետո, 10-օրյա ժամկետում ներկայացնել պետական լիազոր մարմնին։

Եթե հկ-ի հրապարակած տեղեկատվությունը պարունակում է սխալներ կամ ակնհայտ սուտ տվյալներ, պետական լիազոր մարմինը կարող է արտահերթ ժողով հրավիրել, իսկ եթե ժողով հրավիրելու պահանջը մերժվի, ապա պահանջող կողմը կարող է դիմել դատարան։ Կազմակերպությունը պարտավոր է հաշվետվության պատճենները տասնօյա ժամկետում տրամադրել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի, իսկ նշված ժամկետում չստանալու դեպքում կարող է դիմել դատարան։

Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի պարզաբանմամաբ՝ օրենքի նախագիծը մշակողները, այս դեպքում, Արդարադատության նախարարությունը պետք է հանրային լսումներ անցկացներ ու դրանց մասին տեղյակ պահեր բոլոր հկ-ներին։ Նրա խոսքով՝ նախկին օրենքով էլ յուրաքանչյուր ոք դիմելու դեպքում կարող էր կազմակերպության մասին ցանկացած ինֆորմացիա ստանալ։

«Հանրային լսումների հետ կապված ընթացակարգի խախտումի վրա հիմնվելով միայն հկ-ները կարող են դիմել Արդարադատության նախարարություն՝ պահանջելով հետ կանչել նախագիծը ԱԺ-ից, քանի որ հետ կարող է կանչել միայն այն կառույցը, որն ուղարկել է ԱԺ»,- ասում է իրավաբանը։

Հկ-ների մասին օրենքի այս նախագիծը վերաբերում է նաև ստեղծագործական միություններին (նկարիչների, գրողների, ժուռնալիստների և այլն)։ «Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գևորգյանի խոսքով՝ հանրային լսումներ կազմակերպվել են և ինքն էլ անձամբ մասնակցել է դրանց։ Քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկել են, որ օրենքի մի քանի դրույթներ փոխվեն՝ հաշվի առնելով միությունների ու հկ-ների միջև եղած տարբերությունները։

«Միությունների մասին օրենքի նախագիծ մշակելու առաջարկ էինք ներկայացրել նախարարություն, որը մերժվեց, հետո նախարարի կողմից առաջարկ արվեց հկ-ների մասին նախագծում մեզ էլ ներառել՝ավելացնելով «միություն» բառը», իսկ լսումներ չկազմակերպելու հարցում հկ-ների հետ համամիտ չեմ։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք իմացանք, իսկ նրանք՝ ոչ։ Լավ կլիներ, եթե նույն այդ հկ-ները Ամերիկյան դեսպանատուն գնալու փոխարեն գային ԱԺ հանրային լսումների»,- ասում է Աստղիկ Գևորգյանը։

Ըստ Աստղիկ Գևորգյանի՝ Հայաստանում ստեղծագործական միությունների գործունեությունը ղեկավարվում է նորմատիվ ակտերով և հկ-ների նման չի կարգավորվում հատուկ օրենքով։

Նրա խոսքով՝ իրենց առաջարկով նախագծում փոխվել է կառույցի համագումարի հրավիրման ժամանակաչափը՝ 2 տարին փոխելով 4 տարվա, քանի որ միությունը չի կարող և վճարունակ չէ (մարզերից անդամներին մայրաքաղաք տեղափոխելու խնդիր կա) իր նախատեսված ծրագրերն իրականացնել երկու տարում։

«Հայ սեյսմոլոգների միություն» հկ-ի տնօրեն Քնարիկ Հովհաննիսյանն ասում է, որ՝ քննարկումներից մեկում արդարադատության նախարարության ներկայացուցիչն ակնհայտ արհամարհանքով էր վերաբերվում հկ-ների ղեկավարներին, «ոնց որ մենք դատապատյալ լինեինք, իսկ իրենք մեղադրող»։

«Բուրգ» երիտասարդական հկ-ի ղեկավար Արման Վերմիշյանը չնայած համաձայն չէ նախագծի հետ ու միացել է ստորագրահավաքին, սակայն կարծում է՝ լավ կլինի, եթե հասարակական շատ կազմակերպություններ պարբերաբար ներկայացնեն իրենց տարեկան հաշվետվությունները։

«Կան հկ-ներ, որոնք մեր ազնիվ գործունեությանն ուղղակի խանգարում են,- ասում է նա,-կան պաշտոնյաներ, որ ձեռքի հետ մի հատ էլ հկ ունեն, գրանտներով միլիոններ են վերցնում, հետո էլ մեր անունն է դուս գալիս, թե իբր գրանտակեր ենք և այլն», ասում է Վերմիշյանը։

«Էկոգլոբ» հկ-ի ղեկավար Նունե Դարբինյանն էլ հավելեց, որ չնայած հին օրենքը չէր օգնում, բայցև չէր խանգարում ու լավ կլիներ, որ պետությունն իր ծառայությունը պատվիրակեր հասարակական սեկտորին, ինչն օրինակ արվում է արտասահմանում։

ՀՀ-ում ներկայում գործում է 3200 հասարակական կազմակերպություն:

Քրիստինե Վարդանյան

http://www.hra.am/am/hr-reviews/2010/02/01/ngo

‹ Prev    1-10 of 33    Next ›

  Sign in   Recent Site Activity   Terms   Report Abuse   Print page  |  Powered by Google Sites